ԱՄՆ-ն տիրապետում է տեղեկության, որը հաստատում է A321-ում տեղի ունեցած պայթյունի բրիտանական տարբերակը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Ջոշ Էռնեստը, գրում է RIA Novosti-ն:
«Կոնկրետ տեղեկությունը, որն իմացել է ԱՄՆ-ն, ակնհայտորեն համապատասխանում է վարչապետ Քեմերոնի ասածին: Դա հիմնված է տվյալների վրա, որոնք ես ստացել եմ ազգային անվտանգության մեր մասնագետներից, ներառյալ` հետախուզությունը»,- ասել է Էռնեստը:
«Տվյալ պահին մենք բավարար տեղեկություն չունենք եզրակացություն անելու համար, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Բայց մենք բավարար տեղեկություն ունենք ահաբեկչական մասնակցության հնարավորությունը չբացառելու համար»,- հավելել է նա:










































