HBO հեռուստաալիքը «Գահերի խաղ»-ը սերիալի վերաբերյալ հրապարակման է պատրաստել նոր տեղեկատու: Պարբերականը պաշտոնապես հաստատում է 4 հերոսների` Ջոն Սնոուի, Սթաննիսի, Միրցելա Բարաթեոնի և Սիրիո Ֆորելի մահը: Այդ մասին հաղորդվել է սերիալի երկրպագուների Winter Is Coming կայքում:
«Գահերի խաղը» HBO հեռուստաընկերության ամերիկյան ֆանտաստիկ սերիալ է ըստ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարքի: Առաջին սեզոնը դուրս է եկել 2011 թվականին: Այժմ կատարվում են վեցերերդ սեզոնի նկարահանումները: Մոտակա տարիներին պլանավորվում է նկարահանել նաև յոթերորդ և ութերորդ սեզոնները:









































