Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները շարունակում են իրենց հանդիպումները ու ՈՉ-ի քարոզչությունը Շիրակի մարզի գյուղական համայնքներում:
«Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ այսօր հանդիպումներ են եղել Շիրակի մարզի Ախուրյան և Ազատան համայնքներում, որոնց ընթացքում ախուրյանցիներին ու ազատանցիներին բացատրվել են սահմանադրական փոփոխությունների ներկայիս գործընթացի հետ կապված վտանգներն ու առկա խութերը, և փորձել պատասխանել այն հարցին, թե ինչու ՈՉ է պետք քվեարկել սահմանադրական այս փոփոխություններին:

















































