Քաղցկեղի և սննդի հետազոտության գծով Եվրոպական համալսարանի հետազոտողները պարզել են. փոխադարձ կապ գոյություն ունի կնոջ երեխա ունենալու տարիքի և կյանքի տևողության միջև: Պարզվել է, որ 26-30 տարեկանում մայր դարձած կանայք ավելի երկար են ապրում:
Իրենց տեսության ստուգման համար գիտնականները վերլուծել են կանանց կյանքի տևողության վրա ազդող ֆակտորները: Փորձը տևել է 12 տարի, որին մասնակցել են 300 հազար կին, հայտնում է news.еizvestia.com-ը:
Գիտնականները պարզել են, որ փոքր տարիքում, ինչպես նաև 30-ից բարձր տարիքում երեխա ունենալը բացասաբար է ազդում կնոջ երկարակեցության վրա: Օպտիմալ տարիքը նրանք անվանել են 26-30-ը:










































