Monday, 29 06 2026
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Ավիացիա ունենալու համար, նախ պետք է օդանավ ունենալ. նախկին ու ներկա օդաչուները՝ ոլորտի խնդիրների մասին

Հայաստանում ավիացիայի աղետալի վիճակը ստիպում է մեր լավագույն մասնագետներին, օդաչուներին աշխատանք փնտրել դրսում, այդ թվում՝ աֆրիկյան երկրներում, որտեղ և նախօրեին տեղի ունեցած ավիավթարում զոհվեց 5 հայ օդաչու։

Ավիատրանսպորտային էսկադրիլիայի հրամանատար Գագիկ Գալստյանը ճանաչում է բոլոր զոհվածներին, բոլորն էլ փորձված, հմուտ օդաչուներ են եղել։ Բառացիորեն մեկ ամիս առաջ էր հանդիպել, զրուցել նրանց հետ։ Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը զրույցի ժամանակ ուրախությամբ նշել է, որ պայմանագիրը ստացվում է, գնալու է։

Գալստյանի խոսքով՝ մեր օդաչուները մշտական աշխատանքի չեն մեկնում։ Մոտավորապես 100 ժամվա պայմանագիր են կնքում կոնկրետ ավիաընկերության հետ և պայմանագրի ավարտից հետո կրկին հետ են վերադառնում։

Հրամանատարը փաստում է՝ Սուդանում կործանված ռուսական «Ան-12» բեռնատար օդանավը հին օդանավ է, 30-40 տարվա պատմություն ունի և հիմա էլ չի արտադրվում։ Դրա համար ռիսկերը շատ են։ Գալստյանն ինքն է բազմաթիվ թռիչքներ իրականացրել Աֆրիկայում և խոսելով ավիավթարի մասին՝ 3 վարկած է առաջ քաշում՝ բեռները օդանավում լավ չամրացնելուց մինչև անսարքություն։

Փորձառու օդաչուն փաստում է՝ աֆրիկյան երկրներում ռիսկերը շատ են։ Օդանավերը շատ հաճախ անհրաժեշտ տեխզննում չեն անցնում, ինչն էլ մեծացնում է վթարի հավանականությունը։

Օդաչուի 7 տարվա աշխատանքային փորձ ունեցող Միքայել Մանուկյանն աշխատում է Հայաստանում, սակայն լավ առաջարկ ստանալու դեպքում հաստատ կմեկնի, բայց ոչ աֆրիկյան երկրներ։ Սակայն Միքայելը չի էլ քննադատում աֆրիկյան երկրներ աշխատանքի մեկնող իր կոլեգաներին։

Արտասահմանյան երկրներում տեղյակ են մեր օդաչուների համբավի մասին։ Դրա համար էլ աշխատանքի լավագույն առաջարկները հենց նրանց են ուղղվում։

Միքայելը մեզ հետ զրույցում չխոսեց պատճառների մասին, թե ինչու ավիացիայի ոլորտը Հայաստանում այսօրվա վիճակին հասավ։ Փոխարենը Գալստյանը խոսեց։ Աշխատատեղ, օդաչու ունենալու համար նախ օդանավ է հարկավոր։

45 տարվա աշխատանքային փորձ ունեցող, հարյուրավոր թռիչքներ իրականացրած խորհրդային տարիների լավագույն օդաչու համարվող, հրամանատար Կոնստանտին Ավետիսյանն էլ տեսախցիկից այն կողմ խոստովանում է՝ ավիացիայի ոլորտի ավերման պատճառն այն ժամանակվա իշխանություններն էին, իսկ տեսախցիկի դիմաց մատնանշում է՝ ոլորտի մասնավորեցումը դրեց քայքայման սկիզբը։

Որպես ոլորտի առողջացման միակ ճանապարհ՝ Գագիկ Գալստյանը համարում է ներդրումը, որը թեկուզ տևական ժամանակ շահույթ չի ենթադրի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում