Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյաննանդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքին: Ինչպես ՀՀ ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳ նախարարը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ս.թ. հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին:

Այդ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց: Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ:

Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց կատարած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաև, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով և միջնորդներին ուղղված քննադատությամբ:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են հղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկին, որին միացել են 83 կոնգրեսականներ: Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ արհեստական հավասարություն դնելը, երբ հրադադարի յուրաքանչյուր նոր խախտումից հետո հակամարտության բոլոր կողմերին ուղղվում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին ընդհանրական հայտարարություններ, չի կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, այլ հակառակը` մինչ այսօր վտանգավոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը:

Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կհետևի ԱՄՆ կոնգրեսականների արդարացի հորդորներին, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հենց իրենց` եռանախագահների նախաձեռնությունը, ինչն անիմաստ կդարձնի անհասցե կոչերը:

Բաքուն մշտապես մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է Ադրբեջանի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում