Լոս Անջելեսի բոլոր դպրոցները սովորական գրքերի փոխարեն աշակերտների համար iPad-ներ են գնել՝ հայտնում է Associated Press-ը:
Նոր «դասագրքերի» առաջին խմբաքանակը՝ 31 հազար պլանշետ, դպրոցներին արժեցել է 30 մլն դոլար: Սակայն ինչպես հայտնում են քաղաքի իշխանությունները, դա դեռ վերջը չէ. հաջորդ տարի կառավարությունը պատրաստվում է ևս մոտ 500 հազար պլանշետ գնել:
Նշվում է, որ դեռ մանկապարտեզից երեխաներին սովորեցնում են օգտվել համակարգչային տեխնիկայից:
Ամերիկյան դպրոցներում ավելի քան 10 մլն աշակերտ iPad է օգտագործում գրքի փոխարեն:







































