Լոնդոնի կենտրոնում՝ ուսանողների զանգվածային ցույցի ընթացքում, ովքեր պահանջում են իրենց անվճար սովորելու հնարավորություն ընձեռել, բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Նշվում է, որ անկարգությունները սկսվել են, երբ ուսանողները մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառին, որը գտնվում է ուսանողական կրթաթոշակներ տրամադրող կառավարական հաստատության դիմաց:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ցուցարարները սկսել են ոստիկանների ուղղությամբ նետել ծխագլանիկներ և ձվեր:








































