Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Երևանում տղամարդն իր փաստացի կնոջ 10-ամյա տղային դարձրել է մուրացիկ, 13-ամյա աղջկա հետ էլ կատարել է անառակաբարո գործողություններ

Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 37-ամյա տղամարդու գործը, ով մեղադրվում է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ անչափահաս երեխաների նկատմամբ կատարած հանցավոր արարքների համար:

Ըստ մեղադրանքի՝ Վ. Ս.-ն, օգտագործելով մոր հետ իր մոտ ապրող, 2003 թվականին ծնված տղայի նկատմամբ ունեցած իր վերահսկող դիրքը, հեղինակությունը, 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում նրան ստիպել է իրենց քաղաքում զբաղվել մուրացկանությամբ, ապա տղայից ստացել ու անձնական կարիքների համար ծախսել է նրա հավաքած ամբողջ գումարները:

Այս դրվագով Վ. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վ. Ս.-ն իր հետ ապրող կնոջ անչափահաս՝ 2000 թվականի դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013 թվականի օգոստոսից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ «անպարկեշտ ձևով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է կուրծքն ու սեռական օրգանը» և այլն: Այս դրվագով Վ. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:

Աղջկա  14 տարին լրանալուց հետո էլ Վ. Ս.-ն շարունակել է նրա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարել 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի մայիս ամիսը: Այս դրվագով Վ. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով:

Այս անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հարցով 2013 թվականի նոյեմբերի կեսին Վ. Ս-ն վիճել է աղջկա քրոջ՝ նույնպես անչափահաս՝ 1996 թվականի մարտին ծնված աղջկա հետ, վերջինիս պատժելու դիտավորությամբ ապօրինի զրկել է ազատությունից՝ մի գիշեր պահել է տան նկուղում:

Այս դրվագով Վ. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վ. Ս.-ն կալանքի տակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում