Չորեքշաբթի օրը Հարավային Սուդանում գտնվող Ջուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքում կործանված Ան-12 բեռնատար ինքնաթիռը գրանցվել է Տաջիկստանի օդանավերի ռեեստրում և թռիչքների իրականացման համար թռիչքային ռեսուրս չուներ: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով «Անտոնով» պետական ձեռնարկության մամլո ծառայությանը:
««Անտոնով» ձեռնարկության տվյալներով` Ան-12-ը թռիչքներ իրականացնելու համար հիմքեր չուներ, քանի որ ժամանակին այնտեղ իրականացվել է տեխնիկական սպասարկման համակարգ` նախատեսված շահագործման փաստաթղթերով, այդ թվում` ռեսուրսների ընդլայնման աշխատանքների ծառայության ժամկետների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ մշակումները հետագա անվտանգ շահագործման համար»,- ասվում է հաղորդագրությունում:










































