Saturday, 27 04 2024
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը, Օմբուդսմենն առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած բոլոր անձանց հետ, ովքեր հայտնել են իրենց խնդիրների մասին հետևյալը.

Փայլակ Խանամիրյան. ազատազրկման մեջ է 2008 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 1,5 տարի: Դատապարտվել է ավազակային հարձակման համար: Պատժի կրման ընթացքում մարել է հանցագործությամբ պատճառված վնասը, ունեցել է երկու կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու և օգտագործելու համար: Փայլակ Խանամիրյանն ունի առողջական խնդիրներ, սակայն բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, այդ խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Միաժամանակ, Փայլակ Խանամիրյանն ամուսնացած է, դեկտեմբերին սպասում է 2-րդ երեխայի ծնունդին: Ըստ դատապարտյալի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ինչպես առողջական, այնպես էլ ընտանիքի առջև ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Փայլակ Խանամիրյանին բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորության և բժշկական հետազոտությունները կազմակերպելու ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցերի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Արդարադատության նախարարություն:

Վոլոդյա Ավետիսյան. ազատազրկման մեջ է 2013 թվականից, պատժի կրման ավարտին կա 2,5 տարի: Դատապարտվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի և բնութագրվում է դրական: Նշել է նաև, որ խնամքին ունի երեք անչափահաս երեխա: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 2-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որևէ պատճառաբանության:

Տեղեկացնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին պատճառաբանված որոշում տրամադրելու հարցի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Անկախ հանձնաժողովի նախագահին:

Մհեր Ստեփանյան. ազատազրկման մեջ է 2012 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,3 տարի: Դատապարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, Մհեր Ստեփանյանն ունի առողջական խնդիրներ, նա ևս 2-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, խրախուսվել է 1 անգամ: Մհեր Ստեփանյանն ունի «Վազգեն Սարգսյան» և «Մարտական ծառայություն» մեդալներ:

Գեղամ Ասատրյան. ազատազրկման մեջ է 2010 թվականից, պատժի կրման ավարտին կա 1,4 տարի: Դատապարտվել է իշխանությունը չարաշահելու համար: Պատժի կրման ընթացքում ենթարկվել է մեկ կարգապահական տույժի բջջային հեռախոս պահելու և օգտագործելու համար: Միաժամանակ, դատապարտյալը բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի: Գեղամ Ասատրյանը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանական ու մարտական գործողություններին, արժանացել է պարգևատրումների: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 3-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որևէ պատճառաբանության, ինչպես նաև չի քննարկվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը:

Արմեն Վարդանյան. ազատազրկված է 2010 թվականից: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժ չի ստացել, չի խրախուսվել: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, մինչդեռ, հիշյալ ուղղիչ հիմնարկ տեղափոխման ժամկետը լրացել է դեռևս 2012 թվականին: Ըստ Արմեն Վարդանյանի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ընտանիքի առջև ծառացած սոցիալական խնդիրները: Նա ևս ամուսնացած է և 2 երեխա ունի: Ազատազրկվածը հավելել է նաև, որ 2013 թվականի օգոստոսից առ օրս քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը 7 անգամ մերժել է իր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Գևորգ Հարությունյան. ազատազրկման մեջ է 2007 թվականից, մինչ պատժի կրման ավարտը մնացել է մոտ 6 ամիս: Դատապարտվել է թմրամիջոց ձեռք բերելու, առանց բժշկի թույլտվության ներարկելու համար: Պատիժը կրելու ընթացքում կիրառվել է երկու խրախուսանք հիմնարկի տարածքի բարեկարգման և օրինապահ վարքագծի համար: Չնայած դրան, վարչակազմը դատապարտյալին բնութագրում է բացասական և բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկում: Դատապարտյալն ունի ողնաշարի ճողվածք՝ պարբերաբար սրացումներով:

Խնդրի վերաբերյալ ակնկալում ենք Արդարադատության նախարարությ ան պատասխանը:

Հովսեփ Տերտերյան. ազատազրկման մեջ է 2009 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 11 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժ չի ունեցել, 2 անգամ խրախուսվել է կալանավայրի տարածքի բարեկարգման և դրական վարքագծի համար: Դատապարտյալի մոտ նկատվում է վարքագծի դրական տեղաշարժ: Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից է, պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի և այլ շքանշաններով: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, որի պատճառով ունի առ ողջական խնդիրներ, 2-րդ խմբի հաշմանդամ է: Հովսեփ Տերտերյանն ունի 2 երեխա, ամուսնացած է: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, իսկ վարչակազմն էլ 3 անգամ մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Արթուր Հակոբյան. ազատազրկման մեջ է գտնվում 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 7 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում ունեցել է երկու կարգապահական տույժ՝ բջջային հեռախոսներ պահելու և օգտագործելու համար: Ա. Հակոբյանի խնամքին կա 2 անձ: Բաց ուղղիչ հիմնարկ տ եղափոխելու հարցը չի քննարկվել, ինչպես նաև վարչակազմի կողմից մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:
Գոռ Գրիգորյան. ազատազրկման մեջ է 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,4 տարի: Դատապարտվել է գողության մեղադրանքով: Գոռ Գրիգորյանն ամուսնացած է, այժմ կինը հղի է: Պատժի կրման ընթացքում ունեցել է երեք կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու և օգտագործելու համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել:

Կարեն Անդրեասյանը հանդիպել է նաև բազմաթիվ այլ ազատազրկվածների հետ: Օմբուդսմենը վաղ ը հանդես կգա առանձին հայտարարությամբ, որտեղ կներկայացվեն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխման համակարգային խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում