Սիրիական ընդդիմության Ազգային կոորդինացիոն կոմիտեի ղեկավար Հասան Աբդել-Ազիմը հայտարարել է խմբերի մի մասի՝ կրակի դադարեցման և խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
«Կան սիրիական ընդդիմության զինված խմբեր, որոնք ընդունում են քաղաքական կարգավորման հնարավորությունը, քանի որ նրանք Սիրիայի ժողովրդի մասն են: Նրանք կպահպանեն կրակի դադարեցման ռեժիմը, եթե դրա մասին որոշում ընդունվի»,- հայտարարել է Աբդել-Ազիմը:
Նրա խոսքով՝ շատ ընդդիմադիրներ լավատեսորեն են նայում Սիրիայի տարածքում ռուսական հարվածներին: «Նրանք այդպիսի որոշում են ընդունել, երբ բախվել են Ռուսաստանի Դաշնության լրջությանը, ահաբեկիչների ուղղությամբ հարվածելու գործում: Ընդդիմադիրները նահանջում են, երբ պետք է Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն տալ հարվածելու ահաբեկիչների ուղղությամբ, և այդպիսով նաև փրկում են իրենց կյանքը»,- ասել է Աբդել-Ազիմը:











































