Վանաձորում կայացել է Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» միավորման հրավիրած հավաքը: Մինչ հանրահավաքը միավորման ներկայացուցիչները երթ անցկացրին Վանաձորի կենտրոնական փողոցներով:
Վանաձորցիցների հետ հանդիպմանը մասնակցում էին «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը:
«Հայաստանի հանցավոր ռեժիմը որոշել է ինքն իրեն, աշխարհին, սփյուռքին և սեփական ժողովրդին ներկայացնել որպես հանրային աջակցություն վայելող անհաղթահարելի ուժ»,- այս մասին Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը՝ հավելելով, որ փորձ է արվում Հայաստանի ժողովրդին վերագրել ամենացածր մարդկային հատկանիշները՝ հոգեբանորեն կոտրելով նրա պայքարի կամքը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի 6-ը իրենց հաջողվելու է իրավիճակ փոխել:








































