Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ժամանակին Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկացել է «Արսենալ» տեղափոխվել: Այն ժամանակ Գվարդիոլան խաղում էր «Բարսելոնա»-ում:
«Պեպը ցանկանում էր իմ գլխավորությամբ խաղալ «Արսենալ»-ում: Ես հանդիպեցի նրան տանը: Այն ժամանակ Գվարդիոլան 30-31 տարեկան էր:
Այլևս ոչինչ հաստատ ասել չեմ կարող, բայց նա գերադասեց կարիերան շարունակել Իտալիայում»,- Goal-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Հավելենք, որ Գվարդիոլան հանդես է եկել կատալոնական ակումբում 1990-2001 թվականներին:








































