Friday, 03 05 2024
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց

«Սերիալներում նույն գողական ենթամշակույթի, նյութապաշտության քարոզն է»

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամ, ԵՊՀ Հայագիտության հետազոտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն, անդրադառնալով սերիալների ներկայիս վիճակին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե համեմատենք անցած տարիների հետ, ապա որևէ որակական փոփոխություն չի եղել. «Նույն գողական ենթամշակույթի քարոզն է, շքեղության, նյութապաշտության նույն քարոզը, բացասական մթնոլորտի շարունակական տրամադրությունները»:

Չի փոխվել նաև սերիալները եթեր հեռարձակելու ժամանակը, իսկ ինչպես փաստում է մեր զրուցակիցը, այդ ժամերին ինչ աղբ էլ դրվի, կունենա մեծ լսարան. «Մարդը հոգնած տուն է գալիս, ուզում է բան դիտել, ստիպված նայում է հեռարձակվող սերիալը: Որոշակի էմոցիոնալ ազդեցության ձևերի միջոցով հեռուստադիտողի շրջանում կախվածություն է առաջանում սերիալներից: Ցույց են տալիս սեռական գրգռիչ պատկերներ, կանանց հագուստը, շպարն արտահայտիչ են դարձնում, մեծ է ագրեսիայի դրսևորումը, այն, ինչն աչքի համար հաճելի է: Ցանկացած բովանդակություն, եթե այդ ֆորմատի մեջ դնեն, մեծ լսարան կապահովեն»:

Վահրամ Միրաքյանի հավաստմամբ՝ կան ընդհանուր համակարգային խնդիրներ, օրենսդրական բացթողումներ. օրենքը կա, ենթաօրենսդրական ակտերը չկան, որպեսզի պահպանվեն օրենքները. ««Գրդոնչիներ» են հավաքված, ոչ պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն արժեհամակարգի խնդիր: Հեռուստաընկերությունները գումար վաստակելու համար են սերիալ նկարում, պետական լուրջ մոտեցում է պետք, որը ես չեմ տեսնում»:

Այս բացերի հետևանքով այսօր արդեն իսկ, ինչպես փաստում է վիճակագրությունը, ունենք լուրջ խնդիրներ: Հաճախակի են սերիալների հերոսների նման իրար ծեծելը, ինքնասպանությունները. «Այն, ինչի դեմ պայքարում է պետությունը, օրինակ՝ կոռուպցիայի, ցուցադրվում է սերիալներում: Դանդաղ համակարգային ձևով սերիալների ցուցադրությունն անդրադառնում է մարդկանց արժեհամակարգի վրա»:

Խոսելով քիչ թե շատ դրական համարվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի մասին՝ պրն. Միրաքյանն ասաց, որ երբ մի սերիալում գեներալն առավոտյան արթնանում և ասում է «հավես չունեմ գործի գնալու», էլ ինչի՞ մասին է խոսքը. «Զինվորականի համար «հավես չունեմ»-ը ո՞րն է, դա գործ չէ, այլ՝ ծառայություն: Ես կասեի՝ բանակի հակաքարոզչություն է արվում»:

Այս սերիալի հետ կապված՝ նա նշեց մեկ այլ աբսուրդի հասնող երևույթ՝ սերիալի սկզբում ասվում է, թե այն նվիրվում է հայոց բանակի 20 ամյակին. «Սկսենք նրանից, որ հայոց բանակը 20 տարեկան չէ, ՀՀ զինված ուժերն են 20 տարեկան: Եթե հայոց բանակը 20 տարեկան է, բա ո՞ւմ բանակն էր 18 թվականին կռվում, կամ Վարդան Մամիկոնյանն ո՞ւմ բանակով էր կռվում»:

Ըստ Վ. Միրաքյանի՝ նման սերիալների արդյունքում նկատվում է բանակում հանցագործությունների ավելացման տենդենց և, ինչպես նշեց մասնագետը, եթե պատերազմ սկսվի, մենք լուրջ խնդիր կունենանք, որովհետև հայրենիքն արժեք չէ այլևս. «Անընդհատ ներկայացնելով փողը՝ փոխվել է մարդու արժեհամակարգը: Դրա համար մարդիկ ոչ թե այստեղ աշխատում են, այլ թողնում-գնում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում