Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Իրավունքի՞, թե՞ անիրավության պաշտպան

Հայաստանի մարդու իրավունքի Պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկը` միջնորդ լինել իշխող կոալիցիայի և Հայ ազգային կոնգրեսի միջև, բավական հետաքրքիր է: Դա ներքաղաքական պայքարի սուբյեկտ դառնալու փաստացի հայտ է, որովհետև այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել այդ միջնորդությունը: Այսինքն, ներկայացվածը Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը քաղաքականացնելու հայտ է, որը թերևս պարունակում է լուրջ վտանգներ թե՛ ներքաղաքական զարգացումների, թե՛ նաև ներհասարակական մտածողության առումով:

Նախ ներքաղաքական զարգացումների մասին: Օմբուդսմենը հայտարարում է, թե ինքը Սահմանադրությամբ է օժտված քաղաքական ուժեր միջև միջնորդության լիազորությամբ: Շատ լավ: Իսկ կոնկրետ ինչ գործառույթ է այդ հարցում վերապահված օմբուդսմենին: Ասենք սկսվեց երկխոսություն նրա միջնորդությամբ, ինչ է անելու օմբուդսմենը` հետևելու է, որ կողմերից ամեն մեկը հավասար ժամանակով խոսի, թե թույլ չի տալու, որ որևէ մեկը նույն միտքը մի քանի անգամ կրկնի: Եթե օմբուդսմենը հանդես է գալիս միջնորդության առաջարկով, ապա նա պարտավոր է հստակ ձևակերպել քաղաքական վեճի առարկան, դրա հիմքը, և ներկայացնել հանգուցալուծման որևէ տարբերակ: Կարեն Անդրեասյանն այդ ամենը կարծես թե չի արել, ինչը նշանակում է, որ նրա առաջարկը կամ մտադրությունը ոչ թե գործնական, ինչպես ինքն է ասում` մասնագետ պրագմատիկի քայլ է, այլ պարզապես հմուտ քաղտեխնոլոգի նախաձեռնություն, որի թիրախը իմիջային է, քարոզչական:

Ինչ վերաբերում է այդ քայլի ներհասարակական վտանգին, ապա խնդդիրն այն է, որ երբ Պաշտպանը վերածվում է երկու քաղաքական բևեռների միջև միջնորդի, փաստացի քաղաքականացնելով օմբուդսմենի ինստիտուտը, քանի որ այն օժտված չէ քաղաքական միջնորդության առարկայական գործառույթներով, այդպիսով հասարակությանը զրկում է իրավունքի Պաշտպան ունենալու գիտակցության ձևավորումից: Իսկ դա կարևոր հանգրվան է Հայաստանում հասարակական իրավագիտակցության մակարդակի բարձրացման առումով, ինչը կենսական խնդիր է Հայաստանի վերափոխման համար: մարդու իրավունքի Պաշտպանի ինստիտուտը նույնիսկ պետք է վեր լինի ցանկացած քաղաքական վեճից, և որևէ գործընթացի մեջ պետք է իր դերը տեսնի հասարակության, մարդու իրավունքի շեշտադրումը, արձանագրումը, և դրա պաշտպանությանը հետամուտ լինելը:

Այդ առումով, ամեն ինչ ընկալելի և ընդունելի կլիներ, եթե Պաշտպանը հանդես գար ընդդիմության և իշխանության միջև հանրային շահի ներկայացուցիչը լինելու հստակ նախաձեռնությամբ, արձանագրելով, որ ինքն այդ տիրույթում մշտապես փորձելու է հսկել, թե կողմերից որ մեկն է իր քայլերով կամա, թե ակամա խախտում մարդու, քաղաքացու իրավունքը: Դա կլիներ հստակ ծառայություն թե հասարակությանը, թե ներքաղաքական գործընթացին: Այլապես, Պաշտպանի հռչակագրային նախաձեռնությունը ծառայություն է ներքաղաքական այն ճահճին, որ փորձում է խորացնել իշխանությունը, գործընթացների հիմքից փորձելով հնարավորինս հեռու պահել իրավունքը: Հայաստանում առկա և տևող ճահճի հիմնական պատճառը հենց այն է, որ հասարակական-քաղաքական գործընթացների հիմքից իշխանությունը տարիներ շարունակ ամեն կերպ փորձում է հանել իրավունքը և իրավունքի գիտակցությունը, թույլ չտալ, որ գործընթացները կառուցվեն հենց այդ ընկալման վրա, թելադրվեն հենց այդ ընկալմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում