Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ։
Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը։
Հիշեցնում ենք, որ Ազատության հրապարակում առաջին իրազեկված հանրահավաքը տեղի կունա ապրիլի 28-ին, սկիզբը ժամը 18-ին։
Հայ ազգային կոնգրես
Ապրիլի 26, 2011թ.










































