Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հանդես է եկել ի պաշտպանություն իր կոշտ ներքին քաղաքականության՝ հայտարարելով, որ դա երկիրը տանում է ժողովրդավարության։ Նրա խոսքով՝ լայն քաղաքական ազատությունների տրամադրման համար ժամանակ է անհրաժեշտ։
Բրիտանիա այցի նախօրեին BBC-ին տված հարցազրույցում Ալ-Սիսին նաև հայտնել է, որ Եգիպտոսին սպառնում են ծայրահեղական խմբավորումները և հարևան երկրներում տիրող անկայունությունը։
Նա ընդգծել է, որ իրավիճակը Եգիպտոսում արմատապես տարբերվում է եվրոպականից, այդ իսկ պատճառով անարդար է համեմատել ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ վերաբերմունքն այդ տարածաշրջաններում։











































