Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՆԱՏՕ-ն կօգնի Հայաստանին դիմագրավել մարտահրավերը

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահուն երեկ Երևանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծրագրեր չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում խաղաղապահներ տեղակայելու համար: Երևանում նոյեմբերի 2-ից մեկնարկել է ՆԱՏՕ-ի ամենամյա շաբաթը, և Լահուն Երևանում է այդ շրջանակում ու հանդիպել է լրագրողներին:

216b31cd50b980097e797b62683140bc

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների հարց, ըստ էության, չի էլ քննարկվել, և այս տեսանկյունից Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյայի հայտարարությունը, ըստ էության, արտացոլում է ընդամենը առկա իրականությունը, մյուս կողմից, սակայն, այս հայտարարությունը ուշագրավ է խաղաղապահների թեմայի այն ասպեկտի տեսանկյունից, որը շոշափվել է: Իսկ շոշափվել է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հեռանկարը, և ըստ էության՝ այդ հեռանկարը չի էլ հեռանում հակամարտության համայնապատկերից և անգամ հնչող հերքումները հեռանկարներ չեն պարունակում, այլ վերաբերում են ընդամենը այս պահին:

Այդ տեսանկյունից, ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հայտարարությունը խաղաղապահների տեղակայման ծրագրեր չունենալու մասին, ըստ էության անուղղակի արձագանք է որևէ այլ խաղաղապահների տեղակայմանն ընդհանրապես: Հայտարարելով ծրագրեր չունենալու մասին՝ ՆԱՏՕ-ն, ըստ էության, իր դիրքորոշումն է արտահայտում առ այն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում որևէ խաղաղապահների հայտնվելը հակասում է իր ծրագրերին, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն իր հնարավորության սահմաններում կհակազդի այդպիսի հեռանկարին:

Սա, իհարկե, Հայաստանի համար արժեքավոր դիրքորոշում է, քանի որ այսպիսով Հյուսիսատլանտյան դաշինքը, կամա, թե ակամա, հանդիսանում է հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ներկայություն թույլ չտալու հարցում Հայաստանի դաշնակիցը: Իսկ այն, որ Ռուսաստանը ոչ միայն չի հրաժարվել իր այդ մտադրություններից, այլ շարունակում է տարբեր կերպ փնտրել դրանց իրականացման ուղիներ, ակնհայտ դարձավ օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունից՝ այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով իր խաղաղապահներին ուղարկել կազմակերպության երկրներից բացի, այլ երկրներ՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Ռուսաստանի այս հավակնությունների պայմաններում, իհարկե, Հայաստանի համար շատ կարևոր են միջազգային աջակիցները՝ նկատի ունենալով այն, որ ինքնին Հայաստանը, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, անկարող է զսպել և դիմագրավել այս հավակնություններին երկար ժամանակ: Իսկ խնդիրն այն է, որ խաղաղապահությունը տվյալ պարագայում նշանակելու է տարածաշրջանում հայկական գործոնի թուլացում մի շարք առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում