Twitter-ը «Ընտրվածները» կոճակի կողքին գտնվող «աստղիկը» փոխարինել է «սրտիկով»: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում:
Այժմ գործառույթը ստացել է «Ինձ դուր է գալիս» անվանումը: Նշվում է, որ «Աստղիկը» կարող էր վրդովեցնել օգտատերերին, հատկապես նորեկներին: «Իսկ սրտիկը յուրօրինակ խորհրդանիշ է և հասկանալի յուրաքանչյուր մշակույթի մարդուն»: Համաձայն թեստերի` օգտատերերին դուր է գալիս հենց սրտիկը, հայտնել է ընկերությունը: Իսկ «Ընտրվածներ»-ի փոխարեն հայտնվել է «Հավանածները» կոճակը:











































