ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուխեյլ ալ-Մազրուին ակնկալում է նավթի գների աճ հաջորդ տարի, հայտնում է korrespondent.net-ը: «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում տնտեսական իրավիճակի բարելավումը, նաև թերթաքարային նավթի մատակարարումների սպասվող նվազումը մատնանշում են պահանջարկի ապագա վերականգնման մասին»,- ասել է նա լրագրողներին Աբու-Դաբիում:
«Ես լավատես եմ՝ այն առումով, որ մենք 2016թ. բարձրացող կոռեկցիա կտեսնենք: Քանի՞ տոկոս կլինի կոռեկցիան: Չեմ ասի, որ մեծ տոկոսով, բայց դա բարելավում կլինի 2015թ. համեմատ»,- հայտարարել է նախարարը:
Նա նաև հավելել է, որ թերթաքարային նավթն անհրաժեշտ է և խաղում է իր դերը: «Ինչպե՞ս այն կազդի: Թող դա շուկան որոշի»,- նշել է ալ-Մազրուին:






































