Հայտնի է Տուլայի տարածաշրջանում Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 8 քաղաքացիներից 5-ի ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, զոհվածների թվում են Սպարտակ Ցոլակի Նալբանդյանը (ծնվ. 1947թ.), Գագիկ Գուրգենի Հակոբյանը (ծնվ. 1961թ.), Հրաչ Բադալյանը, Գագիկ Ստեփանյանը և Վաղուշ Ստեփանյանը:











































