Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 43 միլիոն դոլար է ծախսել Աֆղանստանում մեկ ավտոլցակայանի կառուցման վրա և այժմ չի կարող բացատրել, թե ինչու է դրա վրա այդքան գումար ծախսվել։
Այդ մասին նշված է Աֆղանստանում վերակառուցման հարցերով ԱՄՆ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոյի զեկույցում։ Նա վստահեցնում է, որ պաշտպանության նախարարությունը ամերիկացի հարկահավաքներից փոխառել է 43 միլիոն դոլար՝ ամենայն հավանականությամբ, կառուցելու աշխարհի ամենաթանկարժեք լցակայանը։ Խոսքը Շիբարգանի օբյեկտի մասին է, որի կառուցումը մեկնարկել է 2011 թվականին։ Այն սովորական բենզալցակայան չէ, ավտոմեքենաները լիցքավորում է հեղուկացված գազով։
Իրավիճակը վատթարացնում է նաև այն, որ նմանատիպ լցակայաններ կան նաև հարևան Պակիստանում, և այնտեղ նման մեկ կայանի կառուցումն արժեցել է 500.000 դոլար՝ 140 անգամ էժան։










































