Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Արիզոնա նահանգի բնակիչը իրավապահների տեսադաշտում հայտնվել է այն բանից հետո, երբ իր հնգամյա թոռանը թողել է անապատում։ Հաղորդվում է, որ 53-ամյա տղամարդն աղջկան տվել է ատրճանակ և սովորեցրել, թե ինչպես է պետք կրակել վատ տղաների վրա։
Փոլ Արմանդ Ռետերը թոռան հետ տնից դուրս է եկել նոյեմբերի 1-ի առավոտյան։ 4 ժամ անց աղջկա մայրը նկատել է դստեր բացակայությունը և դիմել է ոստիկանություն։ Ոստիկաններն ուղղաթիռով զննել են տեղանքը, երբ նրանց հայտնել են աղջկա գտնվելու մասին։
Աղջիկը լիցքավորված ատրճանակը ձեռքին հայտնաբերվել է անապատում։ Շրջանի շերիֆը զարմանք է հայտնել, թե ինչպե՞ս կարող է հնգամյա երեխան տարբերել լավ ու վատ մարդկանց։ Փոլ Արմանդ Ռետերին ձերբակալել են։










































