Monday, 08 06 2026
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ

Հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն. ԼՂՀ ՊԲ հրամանատար

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ.Մնացականյանի պատասխանները Մոսկովյան «Նոյան Տապան» թերթի հարցերին.

Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:

 –Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ նկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսից սկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակների աստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվ կիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցից կառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված “status-quo”-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:

Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. Ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:

– Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները  ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու  բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում: Պատերազմների փորձը ցույց է տալիս,որ հզոր և պաշտպանունակ է այն բանակը, որը բացի գերժամանակակից սպառազինությունից, զինված է նաև առաջադրված խնդիրները գրագետ ու վճռականորեն լուծելու և բարոյահոգեբանական պատշաճ պատրաստություն ունեցող զինվորական անձնակազմով: Սրանք այն անհրաժեշտ նախապայմաններն են, որոնց այսօր լիարժեք տիրապետում է Արցախի բանակը: Որքան էլ Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցները հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը փորձեն ներկայացնել իրենց համար շահավետ տեսանկյունից, այդուհանդերձ իրողությունը մեկն է` Պաշտպանության բանակը ողջ առաջնագծի երկայնքով եղել և մնում է թելադրողի դերում:

Դուք համաձայն ե՞ք այն պնդման հետ, թե ադրբեջանական բանակը թաքցնում է իրկորուստների իրական թիվը: Ի՞նչ պատճառներով է դա արվում:

 Որ  ադրբեջանական կողմը միանշանակ թաքցնում է իր իրական կորուստների քանակը, դա կասկածից վեր է: Թերևս շատերին է հայտնի, որ դեռևս 2014թ. սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով այդ երկրի լրատվամիջոցներին արգելվեց որևէ տեղեկություն տարածել բանակում տեղ գտնող զոհերի և վիրավորների մասին: Սա սեփական հանրությանը իրական կորուստներին անտեղյակ պահելու և այդ միջոցով ներքին ցնցումներից խուսափելու ադրբեջանական մոտեցում է, որին չենթարկվելու դեպքում լրագրողները կարող են հայտնվել ճաղերի հետևում: Բայցևայնպես, ինչպես ասում են`մախաթը պարկում չես կարող թաքցնել: Բերեմ կոնկրետ ժամանակահատվածում արձանագրված միայն մեկ փաստ. բոլորովին վերջերս Բաքվի պաշտոնական քարոզչությունը տարածեց, թե իբր ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսում առաջնագծում տեղ գտած սրացումների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 4 զոհ, այն ինչ` ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված ամենահավաստի տվյալների` հակառակորդի ունեցած զոհերի թիվն անցնում է 20-ի սահմանը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սա է իրողությունը…

Արդյո՞ք իրավիճակի զարգացումը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի:

– Քանի դեռ ԼՂՀ-ի  և Ադրբեջանի միջև կնքված չէ խաղաղության հաստատման մասին վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ առկա է: Որպեսզի դրանում համոզվեք, բերեմ միայն այս տարվա սկզբից առաջնային գծում տեղ գտած զարգացումներից մի քանի փաստ: Այսպես, եթե մինչև 2015 թվականի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում տարիներ շարունակ ձգվող հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից իրականացվող կրակահերթերով, ապա ս. թ. հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց 144 մմ-ոց հրանոթ և  122 մմ-ոց Դ-30 տիպի հաուբից: Այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից  մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է…

Ձեզ չի՞ թվում, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ն շատ չեն հետաքրքրված, այլապես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ նրանց արձագանքը կլիներ ավելի արդյունավետ:

 – Որ Ղարաբաղյան հիմնախնդրի  խաղաղ կարգավորման գործընթացը գտնվում է ձեր նշած երկրների ուշադրության կենտրոնում, դրանում չեմ կասկածում: Ինչ վերաբերում է նրանց կողմից գործադրվող ջանքերի արդյունավետությանը, ապա զերծ կմնամ գնահատականներ տալուց, մանավանդ, որ դա ոչ այնքան իմ, որքան Արցախի հանրապետության համապատասխան գերատեսչությունների իրավասության մեջ է:

Կարող են արդյո՞ք Հայաստանը, Ռուսաստանը և որոշ բարեկամական երկրներ մոտապագայում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

–Ավելի լավ կլիներ այդ հարցն ուղղեիք նշված երկրների համապատասխան կառույցներին:

Արդեն չորս ամիս է, ինչ Դուք զբաղեցնում եք Լեռնային ՂարաբաղիՀանրապետության պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակիհրամանատարի պաշտոնները: Ի՞նչ եք հասցրել անել այս ժամանակահատվածում, ի՞նչխնդիրների հետ եք բախվել և մոտակա ի՞նչ պլաններ ունեք:

– Պաշտպանության բանակն իմ համար անծանոթ միջավայր չէ, մանավանդ, որ իմ երկարամյա ծառայության  հիմնական մասն անցել է հենց այստեղ: Այն վաղուց արդեն կայացած կառույց է և ունի պլանավորված ու հստակ զարգացման ուրույն մարտավարություն: Հենց այդ մարտավարությունն էլ ընկած է իմ գործունեության հիմքում: Այսօր դեռևս վաղ է խոսել կատարածի մասին, բայց որ բանակը պահանջում է ամենօրյա և քրտնաջան աշխատանք և այդ ուղղությամբ բավականին անելիքներ կան, դա միանշանակ է: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է և անելու ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախը լինի անվտանգ, իսկ նրա ժողովրդի ապահով կենսագործունեությունը հուսալի ձեռքերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում