Իրանցի երկու լրագրողներ` Իսա Սահարգիզը և Էհսան Մազանդարանին, ձերբակալվել են իշխանությունների կողմից: Սահարգիզը մեղադրվում է «բարձրագույն ղեկավար այաթոլլա Խամենեիին վիրավորելու և ռեժիմի դեմ քարոզչության» համար: Այդ մասին Reuters-ին հայտնել է Սահարգիզի որդին:
Ինչով է մեղադրվում է Մազանդարանին հայտնի չէ: Նրա ձերբակալութունը հաստատել են այն թերթի խմբագրությունում, որտեղ նա աշխատել է:
Լրագրողները ձերբակալվել են այն բանից հետո, երբ երկու իրանցի բանաստեղծ` Ֆաթիմա Էհթեսարը և Մեհդի Մուսավին, ինչպես նաև ռեժիսոր Կեյվան Կարիմին դատապարտվել են ազատազրկման և մտրակահարման «պետության դեմ քարոզչության» համար:
Չնայած, Իրանում գոյություն ունեցող ռեպրեսիվ ռեժիմին, մոտ 110 բանաստեղծ և գրող այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակ են ստորագրել Ֆաթիմա Էհթեսարին և Մեհդի Մուսավիին ազատելու խնդրանքով:










































