Վատիկանում երկու մարդ է ձերբակալվել գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով: Այդ մասին տեղեկացրել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:
Ձերբակալվածներից մեկը Սուրբ Աթոռի տնտեսական և վարչական կառուցվածքում տնտեսական գործերի, մոնիտորինգի և ռազմավարության հանձնաժողովի պրեֆեկտ Լուսիո Անխել Վալեխո Բալդան: Հանձնաժողովի անդամ իսպանուհի Ֆրանչեսկու Չաոուկիին հարցաքննել են և ձերբակալել հանգստյան օրերին, սակայն համագործակցելու պայմանով ազատ են արձակել:
Հռոմի պապը տեղեկացված էր իրավապահների գործողությունների վերաբերյալ և տվել էր իր համաձայնությունը:
Հետաքննության վարկածի համաձայն՝ Մալդան և Չաոուկին գաղտնի տեղեկություն են տրամադրել, որը օգտագործվել է Էմիլիանո Ֆիտիպալդիի դեռևս չհրատարակված գրքերում:









































