«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը դեռ պատրաստ չէ բեկումնային պահ անվանել «Լացիո»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք հավաք էին գործում, արագ փակում բոլոր ազատ գոտիները: Հասկանում էինք, որ խաղը բարդ է լինելու, բայց սաներս ցուցադրեցին իրենց մարտական տրամադրվածությունը: Խոստովանեմ, որ գոհ եմ հաղթանակից:
Սակայն դեռ դժվար է ասել, կարելի՞ է արդյոք այս պահը բեկումնային համարել «Միլան»-ի համար: «Միլան»-ը պետք է քայլ առ քայլ առաջ գնա և չփորձի շատ առաջ նայել: Սա արդեն մեր երրորդ հաղթանակն է:
4-3-3 սխեմայով հանդես գալու արդյունքում ավելի քիչ խնդիրներ ենք ունենում պաշտպանության գծում»,- «Միլան»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:








































