Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` նոյեմբերի 2-ի դրությամբ, արդեն ութ դատապարտյալ հացադուլ է հայտարարել: «Դատապարտյալները բողոքում են, որ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը մերժում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պահանջո վ ներկայացված իրենց դիմումները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:










































