Google-ը սկսել է Լոնդոնի փողոցներում փորձարկել ավտոմատացված ցուցատախտակներ, որոնք ցուցադրում են գովազդ՝ կախված եղանակից, տեղի իրադարձություններից և այլ ընթացիկ հանգամանքներից։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Նորարարությունը կատարվել է առցանց գովազդի համար Google-ի տեխնոլոգիայի՝ DoubleClick հարթակի վրա։ Նախագծի առանձնահատկությունն այն է, որ այժմ գովազդատուները կարող են իրենց համացանցային թիրախավորված գովազդի փորձը համացանցից դուրս բերել քաղաքի փողոցներ։
Փորձարկումը կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ։







































