Wednesday, 01 07 2026
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Շիրակի մարզում տղամարդը, իմանալով, որ ծանոթն իր նախկին կնոջ հետ սեքս է արել, հաշիվ մաքրելուց դանակահարել նրան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Սամվելը 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 22-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տանը շատ բարձր երաժշտություն է միացրել:

Մայրը դիտողություն է արել նրան, խնդրել է ցածրացնել երաժշտության ձայնը: Սամվելը վիճել է մոր հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել մոր դեմքին, մատը մտցրել է մոր բերանը… Արդյունքում նա մոր առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Այս արարքի համար Սամվելին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Այնուհետև, 2015 թվականի մարտի 17-ին Սամվելը հեռախոսով խոսել է համաքաղաքացի Մ.-ի հետ, լսել է, որ նա իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություններ է ունեցել և պարզաբանում է պահանջել նրանից:

Սամվելը տանից վերցրել է վարդագույն բռնակով խոհանոցային դանակը, գնացել է Մ.-ի հետ հանդիպման:

Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Սամվելը վիճել է Մ.-ի հետ, քաշքշել է նրան, ապա իր մոտ եղած դանակով երեք հարված է հասցրել Մ.-ի որովայնի առաջնային պատին՝ պատճառելով որովայնի խոռոչ թափանցող վնասվածքներ և նրա առողջությանը հասցնելով ծանր վնաս:

Այս արարքի համար Սամվելին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննությամբ հաստատվել է, որ Սամվել Գ.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Նրա մոտ հայտնաբերվել է «Հոգեկան ու վարքային խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքով» հիվանդությունը:

Հանցավոր արարքը կատարելու պահին Սամվել Գ.-ն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, դրա պատճառով նրա մոտ ֆիզիոլոգիական աֆեկտի ախտորոշումը մասնագետը համարել է անհնարին:

Գործի դատական քննության ժամանակ ամբաստանյալ Սամվելն ու տուժող ճանաչված նրա մայրը հայտնել են, որ հաշտվել են իրար հետ:

Մոր առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով Սամվելի քրեական հետապնդումը 2015 թվականի հոկտեմբերի  15-ի որոշմամբ դադարեցվել է՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Գործի մյուս դրվագով՝ Մ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, Սամվելը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Գործը քննվել է արագացված կարգով:

Սամվել Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մարտի 17-ից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում