Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Քրդամետ կուսակցությունը նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով կորցրել է մոտ 1 միլիոն քվե

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կորցրել է մոտ 1 միլիոն քվե, ինչը երեկվա ընտրությունների անակնկալներից մեկն է։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԺԴԿ-ն նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների 10.71 տոկոսը՝ 5.084.667 քվե, որով խորհրդարանում ստանալու է 59 մանդատ։ Մինչդեռ հունիսի 7-ի ընտրություններում հավաքել էր քվեների 13.01 տոկոսը՝ 6.056.811 քվե, և խորհրդարանում ներկայացված էր 80 պատգամավորով։ Սա նշանակում է, որ երեկվա ընտրություններում ԺԴԿ-ի քվեները պակասել են 1 միլիոնով։

ԺԴԿ-ն Ստամբուլում կորցրել է միանգամից 4 պատգամավոր։ Բացի դրանից՝ այն պատգամավորների թվի նահանջ է ունեցել Ադանայի, Դերսիմի, Կարսի, Իգդիրի, Աղրըի, Վանի, Դիարբեքիրի, Մարդինի, Ուրֆայի, Գազիանթեփի, Ադանայի նահանգներում։

Միևնույն ժամանակ ԺԴԿ-ն չի կարողացել պատգամավորական մեկ մանդատ ձեռք բերել Բուրսայի, Քոջայելիի, Էրզրումի և Արդահանի նահանգներում, ինչը նրան հաջողվել էր հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով։ Ի տարբերություն հունիսի 7-ի ընտրությունների՝ ԺԴԿ-ն այս անգամ չի հաղթել Կարսի և Արդահանի նահանգներում՝ զիջելով «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում