Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը գնահատական է տվել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին: «Ընտրությունները կազմակերպվել են լավ, ընտրատեղամասերը պատրաստվել են նորմերին համապատասխան։ Դրանք եղել են ազնիվ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ, որոնք ամբողջովին անցկացվել են ադրբեջանական պետության օրենսդրության համաձայն։
ԵԱՀԿ դիտորդների բացակայությունը չի ազդել ընտրությունների կազմակերպման վրա։ Ինչպեսև մենք ակնկալում էինք, դիտորդական մեկ առաքելության բացակայությունը որևէ կերպ չի ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա։
Նախնական տեղեկություններով՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ), որը ստանում է խորհրդարանի 125 տեղերից 86-ը։












































