Ամերիկացի զինվորականները անցկացրել են հակահրթիռային պաշտպանության մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակներում գործի են դրվել գործող համակարգի բոլոր տարրերը: Փորձարկումները կատարվել են Խաղաղ օվկիանոսի Ուեյք կղզում՝ հայտնում է korrespondent.net-ը:
Զորավարժությունների ժամանակ փորձարկել են շարժական ցամաքային հակահրթիռային THAAD և վերջրյա Aegis համակարգերը: THAAD-ը հայտնաբերել և ոչնչացրել է փոքր հեռահարության հրթիռը, իսկ John Paul Jones կործանիչի հետ՝ միջին հեռահարության հրթիռը: Երկրորդ դեպքում THAAD-ը հարվածել է թիրախին, սակայն ինքը չի պայթել: Այդ սխալի պատճառները պարզվում են:







































