Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամբողջ աշխարհին կոչ է արել հարգել երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը ստացել է ձայների մոտ 50%-ը: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում մզկիթ այցից հետո լրագրողների առջև ելույթի ընթացքում:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքացիները նոյեմբերի 1-ին քվեարկել են երկրում կայունության օգտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 49,36% ձայներով հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում:






































