«Միլան»-ի պաշտպան Ալեքսը կորցրել է գիտակցությունը թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախվելուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել «Լացիո»-ի դեմ խաղի ժամանակ:
Դոնարումայի հետ բախման արդյունքում Ալեքսը կորցրել է գիտակցությունը և վայր ընկել խոտածածկին՝ հարվածելով գլուխը: Թիմի բժշկական շտաբի աշխատակիցներին միայն րոպեներ անց է հաջողվել ուշքի բերել նրան:
Ալեքսը հիվանդանոց է տեղափոխվել: 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն կանցնի:








































