Ավստրալիայի իշխանությունները Ավստրալիայի օրդենների աստիճանի թվից բացառել են ասպետների և տիկինների կոչումը: Բանն այն է, որ այդ կոչումները չեն համապատասխանում պարգևատրման ժամանակակից համակարգին: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին:
«Նախարարների կաբինետը վերջերս ուսումնասիրել է Ավստրալիայի օրդենը և հանգել այն եզրակացության, որ ասպետների և տիկնանց տիտղոսը չի համապատասխանում պարգևատրման ժամանակակից համակարգին»,- ասել է Թերնբուլը:
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը համաձայնել է այս որոշման հետ:
«Այդ փոփոխությունը չի առնչվի գործող ասպետներին ու տիկնանց»,- նշել է նա:











































