Իսրայելը պատրաստ է բնական գազի արդյունահանում սկսել խոշոր շելֆային հանքում՝ հայտնում են երկրի իշխանությունները։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Նախկինում մտավախություններ են հնչել, որ միլիարդավոր դոլարներ գնահատվող նախագիծը կարող է խախտել գազային շուկայում տիրող հավասարակշռությունը։ Հանքավայրի մշակմանը կմասնակցի ամերիկյան Noble Energy ընկերությունը։
Նախագծի հակառակորդ, էկոնոմիկայի նախարար Արիե Դերին հրաժարական է տվել՝ երկրի իշխանությանը հնարավորություն տալու համար իրականացնել գազային նախագիծը։
Վերլուծաբանների կարծիքով՝ գազի նոր հանքը թույլ կտա երկրին դառնալ գազի արտահանող և էներգառեսուրսների մերձավորարևելյան շուկայում հիմնական խաղացողներից մեկը։






































