Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին որոշել է հրաժարական տալ։ Այդ մասին հայտնել է լրագրող Էրհան Չելիքը։
Նրա խոսքով՝ Բահչելին նման որոշում կայացրել է այսօր տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց համաձայն՝ ԱՇԿ-ն խորհրդարանում ստանում է միայն 41 տեղ, մինչդեռ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով նա ստացել էր 80 պատգամավորական մանդատ։
ԱՇԿ-ում առկա թերթի աղբյուրները, սակայն, չեն հաստատում Բահչելիի հրաժարականի լուրը։












































