Բրազիլիայում տնային շունը փրկել է նորածին երեխային այն բանից հետո, երբ մայրը նրան թողել է աղբանոցում, հայտնում է RIA Novosti-ն:
Շունը խնամքով ատամներով դուրս է քաշել երեխային աղբակույտի միջից և տարել իր տիրոջ մոտ: Այդ պահին շանը նկարել է կնոջ հարևանը: Շան տիրուհին շտապ երեխային տարել է հիվանդանոց, որտեղ կարողացել են փրկել նրա կյանքը:
Ենթադրվում է, որ շունը տեսել է, թե ինչպես է կինը երեխային թողել աղբանոցում, և անմիջապես նրան տարել է տուն: Երեխայի մայրը տեղի բնակչուհիներից մեկն է, ում սպառնում է 5 տարի ազատազրկում:










































