Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ վերջինս դուբլի հեղինակ է դարձել «ազնվականներ»-ի դեմ խաղում:
«Անչափ ուրախ եմ, որ կարողացա դուբլի հեղինակ դառնալ և օգնել թիմին: Ամբողջ հանդիպման ընթացքում երկրպագուների կողմից մեծ աջակցություն ենք ստացել: Նրանք միշտ մեզ հետ են:
Հիանալի հանդիպում անցկացրինք և հպարտ ենք այս հաղթանակի համար: Մեր նոր գլխավոր մարզիչը մեզ վստահություն է ներշնչել: Նա գոհ էր ինձնից»,- հայտարարել է Կոուտինյոն:








































