Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաներ»-ը կփորձեն ձեռք բերել կիսապաշտպանի տրանսֆերը 90 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:
Հաղորդվում է, որ գործարքը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:









































