Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին (1992-2010 թվականներ՝ որոշ դադարներով) նախագահ Դենիզ Բայքալը Անթալիայում մասնակցել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Դենիզ Բայքալը հույս է հայտնել, որ այս ընտրություններում ազգի կամքը կուղղորդի քաղաքական կյանքը և անտեղի չի լինի։
Նա ցանկություն է հայտնել, որ այսօրվա ընտրությունները դառնան ժողովրդավարացման, հաշտեցման ուղղությամբ կատարված քայլ. «Ցանկանում եմ, որ Թուրքիան այս ընտրություններից հետո ընթանա խնդիրները լուծելու ճանապարհով։ Շատ սխալներ են եղել։ Հուսով եմ, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ դաս կստանա»։
Ընդգծվում է, որ 77-ամյա Դենիզ Բայքալը, որը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է, այս անգամ էլ ընտրություններից հետո կստանձնի խորհրդարանի ժամանակավոր ղեկավարությունը, ինչպես որ դա եղել է հերթական ընտրություններից հետո։









































