Անօդաչուների արտադրության մասին խոսելիս կարելի է առանձնացնել երեք արտադրողների՝ DJI, 3D Robotics, Yuneec: Սակայն շուտով Yuneec-ը հնարավորություն կունենա բացելու թևերը և մյուսներից առաջ անցնելու. ընկերությանը մեծապես կաջակցի Intel Capital-ը՝ գրում է interteam.com-ը:
Intel-ը Yuneec ընկերությանը փոխանցել է 60 մլն դոլար: Այդ ներդրումը համագործակցության սկիզբ կհանդիսանա նոր ապրանքանիշներ ստեղծելու գործում: Ամերիկյան ընկերությունը վաղուց չի թաքցնում, որ հետաքրքրված է անօդաչու սարքերով:









































