«Հայաստանի բոլոր կուսակցությունների մասին իրավունք չունեմ խոսելու, կարող եմ խոսել միայն ավանդական հեղափոխական դաշնակցության մասին: Նրանք ամենից առաջ իրենց շահերն են հետապնդում: Միշտ հետապնդում են այն հեռավոր նպատակը, որ մի օր կարող են իշխանության գալ, բայցևայնպես իրենք փորձառություն ունեցան 1918-ին, և ոչ մի արդյունք չտվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նյու Յորքի Թեքեյան միության նախագահ, ՌԱԿ ներկայացուցիչ Հակոբ Վարդիվառյանը:
Նրա խոսքով՝ հիմա Դաշնակցությունը փորձում է Հայաստանի ղեկավարությանը ծախել այն մտայնությունը, որ սփյուռքը իրենք են, բայց դա այդպես չէ:









































