Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է «Լաս Պալմաս»-ի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակը(3:1):
«Մենք անցկացրինք ևս մեկ լավ առաջին խաղակես: Խաղասկզբում երկու գոլ խփեցինք, իսկ երկրորդ խաղակեսում փոքր-ինչ վատ էինք վերահսկում գնդակի տեղաշարժը: Այս հանդիպմանը մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք միայն առաջին խաղակեսում:
Երիտասարդները լավ հանդիպում անցկացրին: Խեսեն, Վասկեսն ու Կազեմիրոն օգնում են մեզ միավորներ ձեռք բերելու հարցում: Վնասվածք ստացած ֆուտբոլիստների համար հեշտ չի լինի վերագտնել իրենց տեղը մեկնարկային կազմում: Այսպիսի մրցակցությունն իմ թիմին օգնում է հաղթանակի հասնել:
Ֆուտբոլիստները պետք է ցուցադրեն իրենց բոլոր որակները խաղադաշտում. սա միակ ճշմարիտ ուղին է: Գոհ եմ Խեսեի խաղամակարդակից:
Պեպեն արդեն վերադարձել է մարզումներին, Ռամոսը շուտով խաղադաշտ դուրս կգա: Մյուսները շարունակում են ապաքինվել: Արդյունքների մասին ավելի մանրամասն հայտնի կդառնա երկուշաբթի:
Խամեսը, Բենզեման ու Արբելոան կարող են մասնակցել «ՊՍԺ»-ի հետ հանդիպմանը: Ամեն դեպքում մենք պետք է խորամուխ լինենք՝ արդյոք պատրա՞ստ են նրանք այսպիսի մակարդակի հանդիպման, թե՞ ոչ»,- իսպանական «ԱՍ»-ը փոխանցում է Ռաֆա Բենիտեսի խոսքը:






































