Ջոնիի կինը՝ Էմբեր Հերդը, սովոր է նրա տարօրինակություններին, սակայն օրերս Ջոնին դաժան կատակ է արել նրա հետ՝ հրավիրելով դերասանների՝ գրում է news.izum.ua-ը:
Դեփը տեղեկացրել է կնոջը, որ գողացել են նրա ավտոմեքենան: Իրականում Ջոնին մեքենան տարել էր վարպետի մոտ, որպեսզի վերջինս փոխի նրա արտաքին տեսքը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները իրենց տարօրինակ են պահել, անհեթեթ հարցեր են տվել և սկսել հեռախոսով նկարահանել:
Հերդը կատարվածից չափազանց նյարդայնացել էր: Նա նույնիսկ ենթադրյալ ոստիկաններին անվայել ժեստեր ցուցադրեց՝ չպատկերացնելով անգամ, որ նրանք իրական ոստիկաններ չեն: Համացանցում հայտնվել է այդ դաժան կատակի տեսագրությունը:









































