Firstsocial.info-ի փոխանցմամբ՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքի տրամվայների ու ռելսային տրանսպորտի աշխատակիցների արհմիությունները մտադիր են բողոքի ակցիաներ իրականացնել։ Մետրոպոլիտենի, քաղաքային ստորգետնյա երկաթուղու, ինչպես նաև տրամվայների նախազգուշական գործադուլը պլանավորված է նոյեմբերի 3-ին։
Գործադուլավորները դժգոհ են հասարակական տրանսպորտի վերակառուցման մասին որոշումից։ Նրանց կարծիքով՝ իշխանությունների այդ քայլն իրենից չի ներկայացնում ռազմավարական որևէ պլան, իսկ տրանսպորտի ոլորտում առանց այն էլ գերիշխում է անփութությունը։
Նրանք հայտարարել են, որ տրանսպորտի ոլորտում պլանավորված փոփոխությունների շրջանակներում ընկերությունների ձուլումն աշխատակիցներին ոչինչ չի տա՝ բացառությամբ աշխատավարձերի կրճատումից, ինչպես նաև աշխատանքների մի մասը կողմնակի կապալառուներին հանձնելուց։









































