Il Sole 24 Ore լրատվամիջոցը հրապարակել է Իտալիայում ապրելու համար ամենահարմար քաղաքների վարկանիշային ցանկը: Հաղթող են ճանաչվել Վերբանիան, Թրենթոն և Բելունոն:
Վերլուծաբանները ընդհանուր առմամբ իտալական 104 քաղաքներ են ընդգրկել աղյուսակում հետևյալ չափանիշներով՝ օդի որակը, ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի աղբյուրները և հասարակական տրանսպորտի ապահովվածությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հսկայական տարբերություն կա Իտալիայի հյուսիսի և հարավի միջև: Վարկանիշային աղյուսակը գլխավորում են երկրի հյուսիսային և կենտրոնական քաղաքները, ցուցակը եզրափակում են Սիցիլիայի և Կալաբրիայի բնակավայրերը:
Խոշոր քաղաքներից առաջատարը Վենետիկն է՝ 8-րդ տեղում: Ֆլորենցիան 43-րդն է, Բոլոնյան՝ 50-րդ, Միլանը՝ 51-րդ, Հռոմը՝ 83-րդ, Թուրինը՝ 84-րդ, Նեապոլը՝ 90-րդ:










































