Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մյունխենյան ակումբի հետ նախնական համաձայնության է հասել պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Մասնագետը ցանկանում է միայն մեկ տարով երկարաձգել իր գործող համաձայնագրի ժամկետը: Իսկ «Բավարիա»-ն Գվարդիոլային 3-ամյա պայմանագիր է առաջարկում՝ բարձրացնելով նրա աշխատավարձը:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի հետ մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու 2016 թվականի հունիսին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված է «Չելսի»-ն:







































